ZAHA երկկենցաղ զրահամեքենաներն արդեն Թուրքիայի ԶՈւ զինանոցում են
Zaha զրահապատ դեսանտագրոհային մեքենաների առաջին խմբաքանակը անցել է Թուրքիայի ԶՈւ տրամադրության տակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Anadolu գործակալությունը։
ZAHA երկկենցաղ զրահամեքենան առաջին անգամ ներկայացվել է արտերկրում Indo Defense Expo & Forum -ում՝ Ինդոնեզիայում 2022 թվականի նոյեմբերին։
«ZAHA թրթուրավոր երկկենցաղ զրահամեքենաները նախատեսված են ծովային հետևակի կարիքների համար։ Նախագծի շրջանակում նախատեսվում է արտադրել 27 զրահափոխադրիչ երկկենցաղներ, որոնցից 23-ը նախատեսված կլինեն անձնակազմի տեղափոխման համար, երկուսը՝ որպես հրամանատարական կետեր, նույնքան էլ՝ սանիտարական կարիքների համար: Թուրքական երկկենցաղ զրահամեքենաները գերազանցում են արտասահմանյան նմանակներին անձնակազմի տարողունակության, բալիստիկ և հակաականային պաշտպանության, ինչպես նաև ջրի ու ցամաքի վրա առաջադրանքների կատարման արդյունավետության առումով», - փոխանցում է Anadolu-ն։
Հաղորդվում է, որ ZAHA-ները կարող են ապահովել ինչպես անվտանգ դեսանտի իջեցում ծովային հետևակի գործողությունների գոտիներում, այնպես էլ մարտական զրահապատ մեքենայի գործառույթ կատարել ծովային հետևակայինների իջեցումից հետո:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի զինված ուժերը որոշակի դիրքային առաջխաղացում են ապահովել Արցախի Հանրապետության տարածքում
Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությու...
«Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհի հարակից բարձունքի ուղղությամբ». ԱՀ ՊՆ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է. «Ս.թ. մարտի 27-ին` ժամը 9։00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել...
Հայաստանը կմասնակցի Եվրոպայում ԱՄՆ-ի ղեկավարությամբ անցկացվելիք խոշոր զորավարժություններին. Պենտագոն
Մոտ 9000 ամերիկացի զինծառայող կմասնակցի Defender-23 («Պաշտպան 23») զորավարժություններին, որոնք կսկսվեն ապրիլի 22-ին, ասե...
Պենտագոնն արձագանքել է Պուտինի հայտարարությանը
Պենտագոնն արձագանքել է Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու ծրագրերի մասին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի...