Սևանա լճի ափին գտնվող հանգստյան գոտիներից մեկում հայտնաբերվել է սեփականատիրոջ դին
Սևանա լճի ափին գտնվող հանգստյան գոտիներից մեկում հայտնաբերվել է սեփականատիրոջ դին։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով` այսօր առավոտյան` ժամը 06։30-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է «Գեղամա աշխարհ» կոչվող հանգստյան գոտու առանձնատներից մեկը և մուտքի մոտ հայտնաբերել տղամարդու դի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է շմոլ գազի թունավորումից։ Դեպքի վայրում ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 47-ամյա Արթուր Մկրտչյանն է։ Կայքի տեղեկություններով՝ նա նշված հանգստյան գոտու սեփականատերն էր։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։