Ողբերգական ավտովթար Երևանում․ մոպեդի վրա գտնվող 3 մարդ հայտնվել են ավտոբուսի տակ

Այսօր՝ մարտի 24-ին, ​ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ​ Նորագավիթ 1-ին փողոցում բախվել են դեռևս անհայտ մակնիշի մոպեդն ու BMW-ն:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, ​ ու այդ պահին նշված վայրով անցնող թիվ 456 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել մոպեդի վրա գտնվող 3 հոգու: 2-ը տեղում մահացել են, մեկը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:

 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են BMW-ի, ավտոբուսի վարորդների, մոպեդավարի, մահացածների և վիրավորի ինքնությունը:  Աղբյուրի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածներից 3-ն էլ եղել են մոպեդի վրա, և մոպեդը ընթացքում բախվել է BMW-ին, ապա կողաշրջվել, ու այդ պահին Մասիս-Երևան երթուղու ​ ավտոբուսը վրաերթի է ենթարկել նրանց: Մահացածներից մեկը կին է, մեկը՝ երեխա, վիրավորն էլ տղամարդ է:

Քաղաքականություն