ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժգին պայթյուն ԱՄՆ-ի շոկոլադի գործարանում․ կան զոհեր
Առնվազն երկու մարդ զոհվել է, յոթը դեռ անհետ կորած են համարվում ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի RM Palmer շոկոլադի գործարանում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով, հայտնում է տեղական ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Նշվում է, որ ևս առնվազն վեց մարդ հոսպիտալացվել է, նրանց վնասվածքների լրջությունը չի նշվում։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ականատեսները հայտնել են, որ հրուշակեղենի արտադրամասում պայթյուն են լսել, որից հետո բոցեր են տեսել։
Ենթադրվում է, որ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել, սակայն միջադեպի հետաքննությունը դեռ չի ավարտվել։
Կադրերում, որոնք լրատվամիջոցները ցուցադրում են դեպքի վայրից, երևում է, որ մասնակի փլուզվել է շենքերից մեկը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսպանիայում անտառային հրդեհներ են մոլեգնում
Իսպանական Վալենսիա քաղաքում անտառային հրդեհներ են մոլեգնում։ Մի քանի բնակավայրից տարհանել են 1,5 հազար մարդու։ Ինչպես հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման դեպքից
Շրջանառվել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման տեսանկարահանման նոր կադրեր: Դրանցում ցուցադրվում է, թե ինչպես...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորդառատ անձրևը կրկին հեղեղել է թուրքական Շանլիուրֆա նահանգը
Համացանցում նոր կադրեր են հրապարակվել Թուրքիայի հորդառատ անձրևներից։ Հորդառատ անձրևը կրկին հեղեղել է թուրքական Շանլիուրֆ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրաձգություն ԱՄՆ-ում. սպանվել է 15-ամյա դեռահաս
ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում գտնվող Միլուոքի քաղաքում (Վիսքոնսին նահանգ) անհայտ անձը կրակ է բացել։ Արդյունքում 15-ամյա դեռահա...