ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հյուրանոցում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են մեծաքանակ թմրամիջոցներ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչների կողմից պլանավորված և համակարգված վարութային և ապացուցողական ծավալուն գործողությունների, Ոստիկանության ծառայողների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մի քանի անձանց ներգրավվածությամբ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել։

 

․․․Դեպքի վայր հանդիսացող հիշյալ հյուրանոցային համալիրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են մեծ քանակությամբ տարբեր տեսակի թմրամիջոցներ և թմրանյութեր պատրաստելու իրեր։ Մասնավորապես՝ հայտնաբերվել են տարբեր սրվակներում, փաթեթներում լցված 32.81 գրամ ընդհանուր քաշով «Մեթամֆետամին», 31.12 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա», 26.25 գրամ ընդհանուր քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ, չօգտագործված ներարկիչներ, կաթուցիչներ, էլեկտրոնային կշեռքներ, «Զիպ» փականով դատարկ փաթեթներ, այրված և սպիտակ գույնի զանգվածի հետքերով երկաթե շերեփ, թմրամիջոց պատրաստելու համար նախատեսված կիսով չափ լցված բժշկական սպիրտի տարրա, թորած ջրով ապակյա սրվակ և այլն։ Հայտնաբերվել են նաև բջջային հեռախոսներ և համակարգիչ:

 

Հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել են դատաքիմիական և դատանյութագիտական փորձաքննություններ։ Հայտնաբերվածից մի քանի փաթեթների պարունակության վերաբերյալ նշանակված փորձաքննության նախնական եզրակացությունների համաձայն դրանք եղել են «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

 

Քննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ որպես թմրամիջոցների ապօրինի շրջանանռության միջոց՝ նշված անձինք օգտվել են «Տելեգրամ» հավելվածի՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի առցանց վաճառքի հայտնի հարթակներից, իսկ հյուրանոցային քոթեջը, որը վարձակալվել է նշված անձանցից մեկի կողմից, որոշակի ժամանակահատվածում առերևույթ ծառայեցվել է որպես թմրամիջոցների պատրաստման, իրացման նպատակով փաթեթավորման տարածք, որտեղ հյուրանոցի աշխատակիցներին թույլ չի տրվել ներս մտնել։

 

39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքաի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ 1984թ. ծնված երկու անձանց՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մեկի մասով դատարանը մերժել է խափանման միջոց կալանավորումն ընտրելու քննիչի միջնորդությունը:


 

Քաղաքականություն