ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հատում են, որ քաղաքը վերջնական թաղեն փոշու ու կեղտի մեջ». հանրային գործիչներն ահազանգում են

 «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը գրում է. «Թե բա «կենսունակության ավարտին մոտ ծառերը հատում ենք»: 
Ամուլսարը մի կողմից, Գլաձորում են ուզում հանք շահագործեն, Մեղրիում են ուզում հանք շահագործեն, Լոռիում են ուզում հանք շահագործեն, Երևանի կանաչ տարածքները «աննախադեպ» կառուցապատելով գնում են, էդ ամենը քիչ էր, կենտրոնի եղած սակավաթիվ ծառերն էլ հատում են, որ վերջնական թաղեն քաղաքը փոշու ու կեղտի մեջ: «Саранча»-ն հայերեն ոնց ա կոչվում»:

 

Իր դժգոհությունն արտահայտել է նաև ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա նշել է. «Անհասկանալի հիմնավորմամբ հիմա հիմքից կտրում են Կասկադի ծառերը՝ շեմուշկա չրթող անցորդների բութ ու անտարբեր հայացքների տակ»։

 

Նա նաև հիշել է այն տարիները, երբ ներկայիս իշխանությունն ընդդիմություն էր և թե ինչպես էին արձագանքում քաղաքում մեկ թուփ կտրելու մասին կայացված որոշումներին:

 

Մարտի 21-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղեկացրել էր, որ մարտի 23-ից մեկնարկում են երկար սպասված` կենսունակության ավարտին մոտ գտնվող, կենսունակությունը կորցրած, դեֆորմացված ծառերի փոխարինումն առավել արժեքավոր և գեղատեսիլ ծառերով:

Նշված էր, որ աշխատանքներն կիրականացվեն Մաշտոցի պողոտայից Բաղրամյան պողոտայի միջև ընկած հատվածը՝ Մոսկովյան փողոցը, Սայաթ-Նովա պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Տերյան խաչմերուկ:

 

Քաղաքականություն