ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հաստաբուն բողբոջած ծառերը քոքից ոչնչացնում են». օգտատերն ահազանգում է
«Կասկադում հիմա լայնամասշտաբ ծառահատում ա: Հաստաբուն բողբոջած ծառերը քոքից ոչնչացնում են: Երևի դպրոցում չեն սովորել, որ թթվածինը ծառերն են արտադրում:
Փոխանակ նորը տնկեն, այգիներ սարքեն, սենց են «բարեփոխում»:
Երևանի քաղաքապետարան, պարա՞պ եք»: Այս մասին օգտատեր Նանե Դավթյանը հրապարակում է արել ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանը տեղեկացրել էր` հաշվի առնելով Երևանում մեկնարկած ծառերի փոխարինման գործընթացի նկատմամբ հանրային անհանգստությունը՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Կասկադի տարածքում է՝ հետևելու գործընթացին և պատասխանելու քաղաքացիներին հուզող բոլոր հարցերին: