ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Երկիրը կաթվածահար անելու օր»․ Իսրայելում ցուցարարները նախատեսում են դադարեցնել երթևեկությունը երկրի մեծ մասում

Իսրայելցի ցուցարարներն այսօր հայտարարել են «երկիրը կաթվածահար անելու օր»։ Ցուցարարները առավոտից դուրս են եկել փողոց։ Նրանք նախատեսում են փակել տասնյակ ճանապարհներ՝ դադարեցնելով երթեւեկությունը երկրի մեծ մասում։ 

 

Թել Ավիվից ոչ հեռու ճանապարհին արդեն անվադողեր են այրում։

 

Հիշեցնենք՝ բողոքների առիթ է ծառայել նոր կառավարության առաջարկած դատական բարեփոխման նախագիծը: Այն նախատեսում Է Գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում և դատավորների ընտրության նկատմամբ վերահսկողության տրամադրում իշխանության գործադիր ճյուղին:

Ընդդիմության կարծիքով՝ այս բարեփոխումը խարխլում է պետության ժողովրդավարական հիմքերը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն