ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ալեն Սիմոնյանը հրապարակել է իր` վիրահատված արմունկի ռենտգեն պատկերը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ինստագրամայն իր էջի պատմություններ բաժնում կիսվել է իր` օրեր առաջ վնասված և վիրահատված արմունկի ռենտգեն պատկերով:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ալեն Սիմոնյանը Պռոշյանի կառավարական առանձնատների տարածքում` իր տան մոտ ընկել եւ վնասել էր արմունկը։

Պաշտոնյան ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Սիրելի ընկերներ, համացանցի աղմուկից և տարբեր շահարկումներից զերծ մնալու համար տեղեկացնեմ ձեզ, որ մարզվելու ընթացքում ընկել եմ և կոտրել ձեռքս, կպահանջվի նաև վիրահատական միջամտություն: Շնորհակալ եմ բազմաթիվ նամակների և զանգերի համար»։

 

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասել է, որ վիրահատությունից հետո Սիմոնյանն իրեն լավ է զգում. «Ամենայն հավանականությամբ վաղը դուրս կգրվի հիվանդանոցից»:

Քաղաքականություն