Իրանը խիստ պատասխան կտա սահմանին կարգուկանոնն ու անվտանգությունը խախտողներին
Իրանի սահմանապահ ծառայության հրամանատար Սարդար Ահմադ Ալի Գուդարզին այցելել է Խոդաֆարին հատվածի սահման։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Գուդարզին ասել է.
«Իրանի Իսլամական Հանրապետության սահմաններն ունեն անհրաժեշտ կայունություն և անվտանգություն, և դիվանագիտական հարաբերություններին զուգահեռ՝ փոխադարձ հարգանք կա հարևան երկրների սահմանապահների միջև։ Կա լայնածավալ համակարգում հարևան երկրների սահմանային ծառայությունների հետ, և այն, ինչ մենք տեսնում ենք Խոդաֆարինում և «Արևելյան Ադրբեջանի» սահմաններում, անվտանգությունն է»։
Գուդարզին, հույս հայտնելով հարեւան երկրների սահմաններին խաղաղություն հաստատելուն, նշել է Իրանի պատրաստակամությունը` աջակցելու խնդիրների կարգավորմանը եւ հավելել.
«Մեր ջանասեր սահմանապահների ներկայությամբ Իրանի սահմաններն ունեն անհրաժեշտ ուժ, և մենք խիստ պատասխան կտանք կարգն ու անվտանգությունը խախտողներին և մաքսանենգներին»։
Նմանատիպ հոդվածներ
«Լեռնային Ղարաբաղն անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ». Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր էջում գրել է. «Իրավական և քաղաքական իր ողջ...
ՀՀ ՊՆ-ն` հայ զինծառայողի ադրբեջանական կողմում հայտնվելու մասին
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնո...
ԱՄՆ Սպիտակ տան ներկայացուցիչը` հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին
ԱՄՆ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, անդրադառնալո...
Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա այցով Հայաստան կժամանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալի Բաղերին երկօրյա այցով ժամանելու է Հայաստան։ Նա այդ մասին հայտ...