ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախ, մենք քեզ հետ ենք․ ակցիա Ախալքալաքում՝ ի պաշտպանություն արցախահայության

Ախալքալաքում «Զորի Զորյան» երիտասարդական միության և Ջավախքի երիտասարդական միության անդամները երթ են անցկացրել՝ ի պաշտպանություն արցախահայության։ Նաև «Զորի Զորյան» միության անդամները նամակ են հղել Վրաստանի խորհրդարանի մեծամասնության ջավախքցի պատգամավոր Սամվել Մանուկյանին, գրում է Jnews-ը։

 

Ախալքալաքում երթի մասնակիցները հայկական և վրացական դրոշներով շարժվել են Երիտասարդական կենտրոնից և գնացել  նախ քաղաքապետարան, ապա դեպի Սուրբ Խաչ եկեղեցու բակ։

 

Նրանց ձեռքերին եղել են «Բացեք Արցախի համար կյանքի ճանապարհը», «Արցախ, մենք ձեզ հետ ենք», «Արցախը 100 օր շրջափակման մեջ է», «Արցախի շրջափակումը տանում է դեպի ցեղասպանություն» հայերեն և վրացերեն գրություններով պաստառներ։

 

Քաղաքականություն