Հասարակություն
Արմավիրի մարզում 53–ամյա կնոջ են ձերբակալել` թմրամիջոց իրացնելու կասկածանքով
Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղում բնակվող 53-ամյա կնոջը ձերբակալել են թմրանյութեր իրացնելու կասկածով։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Կինը հայտնաբերվել է և ձերբակալվել հենց Արևադաշտ գյուղում ու տեղափոխվել է ոստիկանության Բաղրամյանի բաժին։
Նախնական տվյալով՝ ձերբակալվածը տարբեր քաշերով թմրամիջոց է վաճառել մի խումբ անձանց։
Նրա տունը խուզարկել են և մարիխուանայի նմանվող զանգվածներ (ավելի քան 100 գրամ) ու հոգեմետ դեղահաբեր հայտնաբերել։
Ձերբակալվածը ներկայացվել է նախաքննական մարմնին։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ զինծառայողը դիրքեր հաց տանելիս է եղել, առևանգե՞լ են, թե՞ մոլորվել է. ոչ պաշտոնական
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ալեն Սիմոնյանն ընկել է և վնասել արմունկը
Ադրբեջանը հերքում է հայ զինծառայողին գերեվարելու մասին լուրը
Կարմրուկը` Հայաստանում. կա՞ արդյոք նախադպրոցական և դպրոցական հաստատությունների փակման անհրաժեշտություն
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈւԹ. Հայաստանում ոչնչացվել է «NAN» մանկական սննդի 9 700 կգ խմբաքանակ
5.0