Քաղաքականություն

«Ուզում եմ հասկանալ՝ այդ գալով ի՞նչ փոխվեց»․ ԱԺ նախագահը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցի մասին

«Ուզում եմ հասկանալ՝ այդ գալով ի՞նչ փոխվեց»․ ԱԺ նախագահը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի՝ Հայաստան այցին, արձագանքել է. «Որ եկել է, ի՞նչ։ Ուզում եմ հասկանալ՝ այդ գալով ի՞նչ փոխվեց»։ Լրագրողի…

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի՝ Հայաստան այցին, արձագանքել է. «Որ եկել է, ի՞նչ։ Ուզում եմ հասկանալ՝ այդ գալով ի՞նչ փոխվեց»։

 

Լրագրողի դիտարկմանը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Ջերմուկ, նա հռետորական հարց է տվել. «Ո՞ւ»։

 

Սիմոնյանը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ը չի անում այն քայլերը, որ պետք է անի՝ ի ցույց դնելով իր բացակայությունը։ Սիմոնյանը նշել է, որ այդ այցերը չեն խանգարում, որ երկու օր անց Ադրբեջանը դիմի ագրեսիվ գործողությունների. «Իսկ քաղաքական առումով՝ ինքը եկավ, գնաց։ Թող գան, գնան. հարցը դրանով չի լուծվելու։ Իրանք կգան, կգնան, դա չի խանգարի երկու օր հետո որևէ գործողության։ Դրա փորձը մենք ունենք ավելի բարձր պաշտոնյանների այցելություններից հետո»։

 

Սիմոնյանը նշել է՝ անկախ նրանից, թե ՀՀ-ն որ համակարգի մեջ է գտնվում, մշտապես փորձում և փնտրում է բոլոր հնարավոր տեղերով իր անվտանգությունն ապահովել. «Եվ հաճախ տեսնում եք՝ այն սուր արձագանք է ստանում նույն ՀԱՊԿ-ի կողմից»։

Նմանատիպ հոդվածներ

ԼՂ-ում հումանիտար աղետը կանխելու համար գործուն քայլեր ենք ակնկալում առաջինը ՌԴ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Յուրի Վորոբյովին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժող...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250