Հասարակություն

Օսլոյի գիտնականներն առաջարկել են կոմայի մեջ գտնվող կանանց որպես փոխնակ մայրեր օգտագործել

Օսլոյի գիտնականներն առաջարկել են կոմայի մեջ գտնվող կանանց որպես փոխնակ մայրեր օգտագործել

Ուղեղի մահվան ախտորոշմամբ կանայք կարող են երեխա ունենալ, եւ առաջարկվել է նրանց որպես փոխնակ մայրեր օգտագործել, հայտնել են Օսլոյի համալսարանի գիտնականները: Այս մասին գրում է News.am-ը` հղում անելով Journal of Theoretical Medicine and Bioethics ամսագրին:

 

«Գաղափարն առաջին անգամ ծագել է 2000 թվականին՝ իսրայելցի հետազոտող Ռոզալի Բերի մոտ: Նա նշել է որ թեեւ ամբողջ մարմնի դոնորության հայեցակարգը կարող է հոգեբանական անհարմարություն առաջացնել, էթիկական խնդիրների մեծ մասը, որոնք կարող են կապված լինել դրա հետ, հավասարապես վերաբերում են օրգանների սովորական դոնորությանը:

 

Զեկույցի հեղինակները նաեւ կարծում են, որ եթե որոշ մարդիկ պատրաստ են դիտարկել ուղեղի մահվան դեպքում իրենց ամբողջ մարմինը երեխա ունենալու համար նվիրաբերելը, ապա նրանց պետք է այդպիսի հնարավորություն տրվի»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250