
Զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրվող կապիտանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանին, որին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը, որն առաջացրել է 15 զինծառայողների մահ, կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն Մուրացանի զիվորական հոսպիտալում ձերբակալել է Ազատ գյուղի կացարանում բենզինը վառարանին լցրած սպա Եղիշե Հակոբյանին և տեղափոխել Ավանի դատարան նրա կալանքի միջնորդության հարցը որոշելու: