Քերոբյանը՝ Հայաստանի տնտեսության վրա հակառուսական պատժամիջոցների ազդեցության մասին

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Ведомости» – ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի տնտեսության վրա հակառուսական պատժամիջոցների ազդեցության մասին 

 

Նրա խոսքով, Ռուսաստանը Հայաստանի կարևորագույն տնտեսական գործընկերն է, և առանց ազատ առևտրի նրա հետ շատ դժվար է ավելի լավ բանի հույս ունենալ: 

 

«Բացի այդ, Հայաստանը ԵՏՄ անդամ է, ուստի մենք սկզբունքորեն չենք կարող աջակցել պատժամիջոցներին», – ասել է նա: Նա հիշեցրել է, որ 2022 թվականին մի քանի հայկական ընկերություններ հայտնվել են երկրորդային պատժամիջոցների տակ։ 

 

«Բայց մեր բանկերը սահմանափակումների առաջին իսկ օրվանից ուժեղ զտիչ են տեղադրել հաշիվներ բացելու և հաշվարկներ կատարելու համար, ինչ-որ իմաստով գործել են նույնիսկ չափազանց կոշտ: Եվ դա այն է, ինչ տեղի է ունենում», – ասել է նա:

 

«Մենք շփվել ենք տասնյակ, եթե ոչ հարյուրավոր բիզնեսների հետ, որոնք դժվարություններ են ունեցել, բայց արդյունքում նրանց հաջողվել է գտնել բանկ, որը պատրաստ է նրանց սպասարկել», – պարզաբանել է նա։ 

 

Երկրների միջև հաշվարկների հետ կապված դժվարության մասին Քերոբյանը հավաստիացրել է, որ տեխնիկական տեսանկյունից երկրների միջև հաշվարկների հետ կապված խնդիրներ գրեթե չկան։ 

 

«Այն բանից հետո, երբ ռուսական բանկերը անջատեցին SWIFT – ից, հայկական կազմակերպությունները սկսեցին միանալ Ռուսաստանի բանկից փոխանցումների համանման գործիքին՝ ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգին», – ասել է նախարարը։ 

 

Այժմ արդեն բոլոր բանկերը միացել են դրան, եթե չհաշվենք մի քանի արտասահմանյան կառույցների։

 

«Ներկայիս պայմաններում գլխավոր բարդությունը վճարումների տեխնիկական անցկացումը չէ։ Դրանից շատ ավելի է մեզ հուզում, թե ինչ փոխարժեքով է իրականացվում առևտուրը», – ասել է նա։ 

 

Քերոբյանի խոսքով, ռուսական և հայկական բանկերի միջև ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների գումարը անցյալ տարի անվանական արտահայտությամբ աճել է ավելի քան 4 անգամ և կազմել 3,6 մլրդ դոլար: 

 

«Դրանք հիմնականում իրականացվել են Ռուսաստանի Բանկի ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգի միջոցով: Այժմ, ինչպես գիտեք, մեր Կենտրոնական բանկերն աշխատում են վճարումների լրացուցիչ մեթոդների ստեղծման ուղղությամբ։ Մասնավորապես, փորձարկվում է արագ վճարումների համակարգի օգտագործումը։ Որքան ես հասկանում եմ, խոսքը հայկական ArCa-ի հետ ռուսական համակարգի ինտեգրման մասին է։ Բացի ֆիզիկական անձանցից, դրանից կկարողանան օգտվել նաև ընկերությունները», – պարզաբանել է նա։ 

 

Խոսելով ռուսական «МИР» քարտի մասին՝ նախարարը նշել է, որ հայկական բանկերն ինքնուրույն են որոշում՝ սպասարկել իրենց ռուսական քարտերը, թե ոչ։ Նրա տեղեկություններով՝ առայժմ ոչ ոք նրանցից չի հրաժարվել, եթե կրկին չհաշվենք օտարերկրյա կազմակերպությունները, օրինակ՝ HSBC-ն։ 

 

«Ես ռուսական ԶԼՄ-ներում կարդացել եմ, թե իբր բողոքներ են հայտնվել «МИР» – ին չընդունելու վերաբերյալ։ Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ փորձում եմ հետևել իրավիճակին և առայժմ նման խնդիրների մասին չեմ լսել։ Լինում են պրոցեսինգի խափանումներ, բայց այդ ժամանակ դժվարություններ են առաջանում ոչ միայն «МИР» – ի, այլև հայկական քարտերի վճարման հետ կապված», – եզրափակել է Քերոբյանը։

Քաղաքականություն