Մոտ 108-110 հազար ռուսաստանցիներ Հայաստան են ժամանել 2022-ին և մնացել մշտական բնակության․ Քերոբյան

Մոտ 108-110 հազար ռուսաստանցիներ Հայաստան են ժամանել 2022 թվականին և մնացել մշտական բնակության։ Այս մասին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Ведомости» – ին տված հարցազրույցում։  

 

«Անցյալ տարի ռուսական մասնակցությամբ բացվել է մոտ 2,5 հազար իրավաբանական կազմակերպություն, 4 հազար անհատ ձեռնարկատեր։ Միջին հաշվով ռուսաստանցիները տարեկան 500 բիզնես են բացում», – նշել է նախարարը։ 

 

Քերոբյանը հայտնել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն ամբողջությամբ հրաժարվել են դոլարով ու եվրոյով հաշվարկներից։ «Այդ պատճառով առաջին պլան է մղվում ռուբլի – դրամ զույգի հարաբերակցության հարցը։ Ռուսական արժույթը չափազանց անկայուն է, ինչը զգալիորեն սահմանափակում է ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը», – ասել է նա։ 

 

Նախարարը պարզաբանել է, որ անցած տարվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվել է 18 տոկոսով, և ընդհանուր առմամբ այդ մակարդակը պահպանվում է։ 

 

«Կանխատեսելիության տեսանկյունից հայկական արժույթն այժմ ավելի նախընտրելի է թվում, սակայն հասկանալի պատճառներով երկկողմ առևտրում դրա օգտագործման ներուժը սահմանափակ է», – նշել է նա: 

 

Նա հիշեցրել է, որ փոխադարձ առևտրի շրջանակներում հաշվարկներում ազգային արժույթի օգտագործման ընդլայնման մասին Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները պայմանավորվել են 2022 թվականի ապրիլին։ 
 

Քաղաքականություն