Թալիբները կանանց արգելել են կոսմետիկա օգտագործել

Թալիբանի կողմից ձևավորված Աֆղանստանի ժամանակավոր կառավարության նախարարությունը, որը պատասխանատու է առաքինության քարոզչության և արատավորության կանխարգելման համար, մի շարք սահմանափակումներ է մտցրել Փարվան նահանգում կանանց գեղեցկության սրահների նկատմամբ: Այս մասին երեքշաբթի հայտնել է աֆղանական Hasht-e Subh թերթը։

 

«Չպետք է օգտագործել դիմահարդարում, որն առաջացնում է բարոյական քայքայում», -նշվում է Թալիբանի հրամանագրում։ Փաստաթղթում բացատրվում է, որ կանանց վարսահարդարները պետք է հաշվի առնեն իսլամի օրենքները։

 

Նաև կանանց վարսավիրանոցներին հանձնարարվում է տարածքը վերազինել լվացման համար նախատեսված վայրերով։

 

2021 թվականի օգոստոսին իշխանության գալուց ի վեր թալիբները պարբերաբար ավելի ու ավելի շատ արգելքներ են սահմանում կանանց նկատմամբ։ Նրանց արգելվում է գնալ այգիներ, մարզասրահներ և հասարակական բաղնիքներ։ Հիմնական սահմանափակումները կապված են միջնակարգ դպրոցներ հաճախելու և բուհերում սովորելու արգելքի հետ։

Քաղաքականություն