ԱՄՆ-ն կարող է միջամտել Ուկրաինայի հակամարտությանը՝ Կիևի պարտության տեսանելի հեռանկարի դեպքում․ Հերշ
ԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինայի ռազմական գործողություններին անմիջական միջամտության տարբերակը, եթե ռուսական հատուկ ռազմական գործողության ընթացքում Կիևի պարտության տեսանելի հեռանկարներ լինեն։ Երեքշաբթի նման տվյալներ է ներկայացրել ամերիկացի հայտնի հրապարակախոս, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշը, ով մասնագիտացած է հետաքննական լրագրության մեջ, գրում է ТАСС-ը։
«Ինձ ասում են, որ խաղն այսպիսին է լինելու․ «Սա ՆԱՏՕ-ն է, մենք աջակցում ենք ՆԱՏՕ-ին ռուսների դեմ հարձակողական գործողություններում»․․․
Մենք պատերազմում ենք ռուսների դեմ»,- ասել է Հերշը, ով մեծ կապեր ունի ԱՄՆ-ի ռազմական և հետախուզական գործակալություններում՝
ելույթ ունենալով «Հանրապետության կոմիտե» ամերիկյան ոչ կառավարական կազմակերպության միջոցառման ժամանակ և չնշելով իր տեղեկատվության կոնկրետ աղբյուրները։
Այս առնչությամբ հրապարակախոսը հիշեցրել է Ստալինգրադի մոտ նացիստների պարտությունը խորհրդային զորքերի կողմից. «Վերջ տվեք, մենք իրո՞ք ուզում ենք կռվի բռնվել այս տղաների հետ, չեմ կարծում»,- ասել է նա։
«Չեմ կարծում, թե մենք պատրաստ ենք, բայց ես չգիտեմ», - ասել է Հերշը:
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Հերշը հոդված էր հրապարակել, որտեղ ասվում էր, որ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների պայթեցումը ԱՄՆ գաղտնի գործողություն էր, որն իրականացվել է նախագահ Ջո Բայդենի գիտությամբ և համաձայնությամբ Վաշինգտոնի վարչակազմում մի քանի ամիս տեւած բանավեճերից հետո՝ ինսայդերների նեղ շրջանակի մասնակցությամբ։
Սպիտակ տունը իրադարձությունների մասին թղթակցի վարկածն անվանել է «լիակատար սուտ և ամբողջական հորինվածք»:
«Մենք, հավանաբար, պարզապես խաբում ենք ինքներս մեզ, թե ինչ է կատարվում այնտեղ, ինչ արդյունքներ կլինեն», - ասել էՀերշը: Միաժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանը դեռևս չի օգտագործել իր «հիմնական ուժերը» հատուկ ռազմական գործողության ժամանակ։
Բացի այդ, հրապարակախոսը, խոսելով Վաշինգտոնի ծրագրերի հիման վրա ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի հակամարտության սպառնալիքի մասին մասնավորապես նշել է ամերիկյան ցամաքային զորքերի 82-րդ և 101-րդ օդադեսանտային ստորաբաժանումների կազմավորումները, որոնք. տեղակայվել են Եվրոպայում։
«Մենք խոսում ենք բրիգադների մասին, ոչ թե գումարտակների, այլ բրիգադների», - ասել է Հերշը: