Նաիրի Հունանյանի եղբայրը դիմել է ներում ստանալու համար

 Մամուլը գրել էր, որ կա փաստաթուղթ, որով պարզ է դառնում, որ Նաիրի Հունանյանի եղբայրը՝ Կարեն Հունանյանն արդարադատության նախարարին իրեն ազատ արձակելու վերաբերյալ խնդրագիր է ներկայացրել։ Ըստ ընթացակարգի՝ փաստաթուղթը արդարադատության նախարարությունը փոխանցում է վարչապետին, որից հետո որոշում է կայացվում։ 


MediaHub.am-ը զրուցել է հոկտեմբերի 27-ին սպանված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրի՝ Անահիտ Բախշյանի հետ՝ հասկանալու, թե արդյո՞ք ինքը նման տեղեկություն ունի։ 

«Այսօր կապվել եմ ՀՀ արդարադատության նախարարություն և պարզել, որ Կարեն Հունանյանն իսկապես դիմել է ներման հարցերով զբաղվող հանձնաժողովին, որի իրավունքն ուներ։ Այդ հանձնաժողովում գործընթացը գաղտնի է, հետևապես այդքանով սահմանափակվեցին»,- ասաց Բախշյանը։  

Նա տեղեկացրեց, որ միևնույն ժամանակ արդարադատության փոխնախարար Բալյանն իրեն հորդորել է չանհանգստանալ։ 

«Բայց ես անհանգիստ եմ, քանի այդ տականքներն իրավունք ունեն ներման դիմում գրել։ Ուզում եմ անհանգստությունս փոխանցել ՀՀ արդարադատության նախարար պարոն Գրիգոր Մինասյանին»,- նշեց նա։ 

Քաղաքականություն