
Իրանում ամանորյա տոնակատարությունների ժամանակ 17 մարդ է զոհվել․ կա ավելի քան 700 տուժած

Իրանում ամանորյա «Չահարշանբե-Սուրի» փառատոնի տոնակատարությունների ժամանակ, որոնք ուղեկցվել են փողոցներում խարույկներով և պիրոտեխնիկայի կիրառմամբ, վիրավորում ստացած անձանց թիվը գերազանցել է 700-ը, ևս 17-ը մահացել են, հայտնում է տեղական Tasnim գործակալությունը՝ հղում անելով բժիշկներին։
Ավելի վաղ հաղորդվում էր 338 զոհի և 15 զոհի մասին։
Նշվում է, որ երեքշաբթի երեկոյան ստացված տվյալներով՝ տուժածների թիվը կազմել է 714 ամբողջ երկրում։ Ավելի քան 130 տուժած հոսպիտալացվել է, ութ հոգի գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, տուժածներից ոմանց վերջույթներն անդամահատվել են։
Ամեն տարի Իրանում տոնում են «Չահարշանբե-Սուրի»-ն, որը, ըստ իրանական օրացույցի, ընկնում է տարվա վերջին չորեքշաբթի գիշերը։ Ավանդույթի համաձայն՝ այս օրը իրանցիները ցատկում են կրակի վրայով, տոնակատարությունների ժամանակ օգտագործվում է նաև պիրոտեխնիկա։ Նոր տարին կամ Նովրուզն ընկնում է մարտի 21-ին։ Անցյալ տարի տուժել է ավելի քան 1500 մարդ: