Ինչու Հայաստանը չստանձնեց ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը. Փաշինյանը հայտնում է
Մենք հաճույքով կստանձնենք ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե այդ պաշտոնի ստանձնմամբ չստացվի, որ սխալ ուղերձ ենք հղում մեր ժողովրդին, եթե դա նշանակի ՀՀ անվտանգության համար ևս մեկ գործոն ավելացնել։ Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե դա չի նշանակելու, մենք նման քայլ անելու իմաստը չենք տեսնում առնվազն մեր ժողովրդի հետ ազնիվ լինելու տրամաբանությունից։ Դուք բոլորդ վկա եք, թե մենք ինչքան երկար և հետևողականորեն աշխատել ենք և շարունակում ենք աշխատել ՀԱՊԿ–ի հետ։ Մեր սկզբունքներն առաջարկել ենք, որն, իմիջիայլոց, Հայաստանի Հանրապետության մասին չէ, այլ այն մասին է, թե առնվազն ՀՀ տարածքում ՀԱՊԿ գործում է, թե չի գործում, կա, թե չկա։ Մենք ուզում ենք և պատրաստ ենք առերեսվել այս հարցին»,– հայտարարեց Փաշինյանը։
Կառավարության ղեկավարի գնահատականով` ոչ թե Հայաստանն է ՀԱՊԿ–ից դուրս գալիս, այլ ՀԱՊԿ–ն է Հայաստանից դուրս գալիս, ինչը, ըստ նրա, անհանգստացնող է:
Նմանատիպ հոդվածներ
Ահա թե ինչ է քննարկվել ԼՂ հարցով բանակցություններում. Բաբայանը մանրամասնում է
«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Լեռնային...
ԱՀ ՊՆ հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 13-ին և լույս 14-ի գիշերը կրակ են բա...
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այսօր կայցելի Ջերմուկ
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այսօր կլինի Ջերմուկում: Երկօրյա այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար...
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագ...