Ի՞նչ էր անում Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 23-ին․ Փաշինյանի պնդման հետքերով․ Civilnet
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հրաժարվելը քննարկումների առիթ դարձավ։
Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ այդ հարցին՝ հավաստիացնելով, որ Միրզոյանը չէր մեկնել հանդիպման, և այն հետաձգվել էր օբյեկտիվ իրավիճակների հետ կապված, և նախարարի այդ օրերին Հայաստանում գտնվելը կենսական անհրաժեշտություն էր։
«Այդ հանդիպման չկայանալն իրականում սուր ճգնաժամի հետ էր կապված՝ ոչ թե հանդիպում բոյկոտելու, այլ այդ իրավիճակում անհրաժեշտ էր, որ ՀՀ արտգործնախարարը լինի Երևանում՝ այդ նոր սկսված իրադրության կառավարման, միջազգային հարթակներում գործունեության և այլնի հետ կապված»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առաջիկայում Միրզոյանը կմեկնի Մոսկվա։
Ադրբեջանը Լաչինի միջանքը փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։
Դեկտեմբերի 23-ին Միրզոյանը հիփոթեքային վարկի պայմանագիր է ստորագրել․
CivilNetCheck-ը վերջերս գրել էր, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը 2022-ի դեկտեմբերին վարկով նոր առաձնատուն է ձեռք բերել Կոտայքի մարզի Քասախ գյուղում:
Առանձնատան կադաստրային փաստաթղթերում առկա էր նաև Բանկի, վաճառողի և գնորդի մեջև կնքված հիփոթեքային պայմանագիրը, որի տակ անձանբ ստորագրել է Արարատ Միրզոյանը։ Պայմանագիրի կնքման ամսաթիվը 2022-ի դեկտեմբերի 23-ն է, այսինքն՝ Մոսկվայում երեք արտգործնախարարների հանդիպման օրը։
Հիփոթեքային պայմանագրից վերոնշյալն ապացուցող էջերը ստորև։
[fdecebaac5593543a1ebde657c731252.jpg]
[795abb4ab9816f69d9f3b9c00caf9050.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Համոզված եմ, որ Հայաստանում շատ քիչ մարդ պատկերացում ունի, թե դա ի՞նչ է նշանակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «3 ամիս է՝ Արցախը շրջափակման մեջ է:Համոզված եմ...
Ղարիբաշվիլին հորդորել է Զելենսկիին «վերահսկել իր երկիրը»
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հարցազրույց է տվել կառավարամետ «Իմեդի» հեռուստաալիքին, որտեղ փորձել է բացատրել, թե...
Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճնշում գործադրել իր նպատակներին հասնելու համար. ԱՄՆ հետախուզական ծառայություն
ԱՄՆ ազգային անվտանգության տնօրենի գրասենյակը հրապարակել «Գլոբալ ռիսկեր» զեկույցը, որտեղ ի թիվս համաշխարհային տարբեր խնդի...
ՀՀ-ն հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից
Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից։«Այո, մենք ներկայացրել ենք համապատասխան առաջարկը...