Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճնշում գործադրել իր նպատակներին հասնելու համար. ԱՄՆ հետախուզական ծառայություն
ԱՄՆ ազգային անվտանգության տնօրենի գրասենյակը հրապարակել «Գլոբալ ռիսկեր» զեկույցը, որտեղ ի թիվս համաշխարհային տարբեր խնդիրների, անդրադարձ կա նաեւ մեր տարածաշրջանին եւ հայ-ադրբեջանական հակամարտությանը:
Զեկույցի այդ հատվածում, մասնավորապես, նշվում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, կմնան լարված և երբեմն անկայուն՝ խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում՝ հաշվի առնելով միջպետական սահմանին զինված ուժերի իրար մոտ լինելը, հրադադարի պահպանման մեխանիզմի բացակայությունը և Ադրբեջանի պատրաստակամությունը` ռազմական ճնշում գործադրել Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներն առաջ մղելու համար: Զինված ուժերի շարունակական ներկայությունը սահմանազատված սահմանի երկայնքով բարձրացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված առճակատման վտանգը, թեև նման առճակատումները, հավանաբար, կլինեն սահմանափակ տևողությամբ և ինտենսիվությամբ»:
Զեկույցում անդրադարձ կա նաեւ Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Արցախի նկատմամբ ագրեսիային: Այդ հատվածում նշվում է. «2021 թվականի մայիսից միջպետական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ պարբերաբար ռազմական բախումներ են տեղի ունենում։ Առավել ինտենսիվ բռնկումը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերին, երբ ադրբեջանական ուժերը համակարգված հարձակում սկսեցին սահմանի երկայնքով մի քանի վայրերում՝ գրավելով հայկական որոշ տարածքներ եւ հանգեցնելով շուրջ 300 զինվորականի մահվան:
Խաղաղ բանակցությունները որոշակի առաջընթաց են գրանցել, սակայն ամենադժվար խնդիրները՝ կապված պետական սահմանների և Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ, հեռու են լուծվելուց»:

Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից
Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից։ «Այո, մենք ներկայացրել ենք համապատասխան առաջարկ...
Կա քաղաքական կամք՝ հաղթահարելու հակամարտության այս պատմությունըի. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ադրբեջանական ԱՊԱ գործակալո...
Համոզված եմ, որ Հայաստանում շատ քիչ մարդ պատկերացում ունի, թե դա ի՞նչ է նշանակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «3 ամիս է՝ Արցախը շրջափակման մեջ է: Համոզված եմ, որ...
Ղարիբաշվիլին հորդորել է Զելենսկիին «վերահսկել իր երկիրը»
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հարցազրույց է տվել կառավարամետ «Իմեդի» հեռուստաալիքին, որտեղ փորձել է բացատրել, թե...