
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 48.000-ի․ կա ավելի քան 115 հազար տուժած

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում տեղի ունեցած մի շարք հզոր երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 48 հազարի, ավելի քան 115 հազար մարդ տուժել է։
«Զոհերի թիվը կազմել է 48 հազար, ավելի քան 115 հազարը վիրավորվել են: 50 հազար շենք է ավերվել: Եվ չկա որևէ այլ երկիր, որը կարող է այդքան արագ արձագանքել նման լայնածավալ աղետին», - ասել է Էրդողանը առավել տուժած Հաթայ նահանգում ելույթի ժամանակ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավ-արևելքի բնակիչներն առաջին ցնցումները զգացել են փետրվարի 6-ի գիշերը։ Ըստ իշխանությունների՝ տարերքի հզորությունը համեմատելի է 500 ատոմային ռումբի պայթյունի հետ։ Ոստիկանությունը հայտնաբերել է ավելի քան 560 կառուցապատողների և կապալառուների, ովքեր խախտումներ են թույլ տվել շենքերի շինարարության ընթացքում։