
Իրանում ներում են շնորհել 22 հազար ցուցարարի

Իրանի իշխանությունները հայտարարել են երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի պատճառով կալանքի տակ գտնվող 22 հազար մարդկանց ներում շնորհելու մասին։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Իրանի արդարադատության ղեկավար Ղոլամհոսեյն Էջեյի խոսքով՝ բողոքի ակցիաների հետ կապված գողության կամ բռնի հանցագործությունների մեջ մեղադրվող մարդիկ ներում չեն ստացել։
AP-ն նշում է, որ մինչ այժմ չկա անկախ աղբյուրից հաստատում, որ բանտարկյալներն իրականում ազատ են արձակվել։ Իրանական լրատվամիջոցներն ու իրավապաշտպանները վերջին օրերին բանտերից ակտիվիստների զանգվածային ազատման փաստերի մասին չեն հաղորդել։
Իրանում զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են սեպտեմբերից։ Դրանց մեկնարկի պատճառը 22-ամյա Մահսա Ամինիի մահն էր. նա մահացել է փոխոստիկանության կողմից հիջաբի «սխալ» կրելու համար նրան բերման ենթարկելուց անմիջապես հետո: Ի սկզբանե ցուցարարները պահանջում էին գենդերային հավասարություն, բայց շատ արագ նրանց պահանջները սկսեցին ներառել լայնածավալ բարեփոխումներ և ռեժիմի փոփոխություն:
Իրանի իշխանությունները ծայրահեղ կոշտ կերպով ճնշում են բողոքի ցույցերը, այդ թվում՝ ռազմական զենքի կիրառմամբ։ Տասնյակ հազարավոր մարդիկ բերման են ենթարկվել. իրավապաշտպանների տվյալներով՝ ավելի քան 450 ցուցարար է զոհվել անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ։ Ընդհանուր մեղադրանքով հարյուրից ավելի մարդ կարող է մահապատժի ենթարկվել։