«Պետրոսյանը սթափության վիճակի ստուգումից չի հրաժարվել». փաստաբանը` ոստիկանության տարածած հաղորդագրության մասին

 Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը` անդադառնալով ՆԳՆ ոստիկանության հայտարարությանը,  ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ոստիկանությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել Գևորգ Պետրոսյանի հետ կապված միջադեպի մասին՝ փորձելով արդարացնել պարեկների գործողությունները։ Նախ, անհասկանալի է, թե ի՞նչ է նշանակում «անկանոն վարել», ինչպի՞սի իրավախախտում է այն, ո՞ր իրավական ակտով է սահմանված, ընդ որում՝ նույն հարցադրումները պարեկներին արել է անձամբ Գևորգ Պետրոսյանը։ Բացի այդ, Գ.Պետրոսյանը սթափության վիճակի ստուգումից չի հրաժարվել, ինչը միանշանակ կհաստատվի քրեական վարույթի ընթացքում, ավելին՝ պարեկների առաջարկությամբ, նրանց հետ, ստուգման նպատակով գնացել է համապատասխան բժշկական կենտրոն։ Եվ ամենաուշագրավն այն է, որ նույնիսկ ոստիկանության հաղորդագրությունից է ակնհայտ, որ Գ. Պետրոսյանը որևէ հանցանք չի կատարել, այդ թվում՝ պարեկների նկատմամբ բռնություն չի գործադրել, ինչի անմիջական կասկածով ներկայումս ձերբակալված է»:

Քաղաքականություն