
Կանադան արգելել է ալյումինի և պողպատի արտադրանքի ներմուծումը Ռուսաստանից

Կանադայի իշխանությունները որոշում են կայացրել արգելել Ռուսաստանից ալյումինի և պողպատի ներմուծումը, հայտնել է Կանադայի ֆինանսների նախարարությունը՝ վկայակոչելով փոխվարչապետ և ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլանդի որոշումը։
Ֆինանսների նախարարությունը նշել է, որ այս կերպ Օտտավան Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին սահմանափակում է եկամուտների հոսքը դեպի ռուսական բյուջե։
Գործակալությունը պարզաբանել է, որ արգելքը վերաբերում է բոլոր ալյումինե արտադրանքներին, այդ թվում՝ հում ալյումինին և թիթեղային ալյումինին, ինչպես նաև պատրաստի արտադրանքին։ Արգելվում է նաև երկաթի, չլեգիրված պողպատի, կիսաֆաբրիկատների և պատրաստի արտադրանքի, այդ թվում՝ խողովակների ներմուծումը։
Ֆինանսների նախարարությունը հիշեցրել է, որ 2021 թվականին Կանադան Ռուսաստանից ալյումին է ներմուծել 45 մլն դոլարի, իսկ ռուսական պողպատե արտադրանքը՝ 213 մլն դոլարի։