Իլոն Մասկը Տեխասում կկառուցի սեփական քաղաք-ուտոպիան

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը մտադիր է սեփական քաղաքը կառուցել։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Շինարարությունը կծավալվի Տեխասի Օսթին քաղաքի մոտակայքում միլիարդատիրոջ կողմից վերջերս գնված հողի վրա:

 

Հրատարակության տվյալներով՝ Մասկը և նրա ընկերությունների աշխատակիցները քաղաքը բնութագրում են որպես Տեխասի ուտոպիա, որը գտնվելու է Կոլորադո գետի երկայնքով և որտեղ աշխատողները կարող են ապրել և աշխատել։ Նախատեսվող քաղաքը հարակից կլինի Մասկի SpaceX-ին և Boring Company-ին, որոնք ներկայումս կառուցվում են: Այնտեղ արդեն տեղակայված են մի խումբ մոդուլային տներ, լողավազան, բացօթյա սպորտային տարածք և մարզասրահ։

 

Տեխասի օրենքների համաձայն՝ քաղաքը կարող է գրանցվել, երբ կա առնվազն 201 բնակիչ: Թաղապետարանից հայտնեցին, որ դեռևս դիմումներ չեն ստացել ձեռներեցից։

 

The New York Times-ն ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարին առնվազն 200 մարդ հեռացվել է Twitter-ից: Ըստ առկա տվյալների՝ սա կազմում է այս պահին ընկերության աշխատակիցների ընդհանուր թվի մոտավորապես 10%-ը։ NYT-ն ընդգծում է, որ ձեռնարկատեր Իլոն Մասկը, ով դարձել է Twitter-ի սեփականատերը 2022 թվականի հոկտեմբերին, փորձում էր կրճատել ծախսերը, ինչի պատճառով անշեղորեն կրճատում էր ընկերության անձնակազմը։

Քաղաքականություն