Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը ձերբակալված չէ․ Լևոն Սարդարյան
«Հարգելի գործընկերներ: Քանի որ արդեն իսկ պատասխանել եմ շուրջ 40 հեռախոսազանգի և, ենթադրում եմ, կարող է ևս 40 հեռախոսազանգ լինել, ապա գերադասելի եմ համարում այս պահին իմ ունեցած տեղեկատվությունը տեղադրել այստեղ:
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը ձերբակալված չէ, առավել ևս՝ ձեռնաշղթաներով կամ հարկադրանքի այլ ձևերով բերման չի ենթարկվել և, առհասարակ, այս պահին իրավական որևէ կարգավիճակ չունի:
Պարոն Սիմոնյանը՝ իր աշխատասենյակում խուզարկություն իրականացրած Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների հրավերով, գնացել է կոմիտե՝ բացատրություններ տալու: Ընդամենը: Խնդրում եմ դադարեցնել ապատեղեկատվության տարածումը՝ մի կողմից, իսկ մյուս կողմից շնորհակալ եմ իմ բոլոր այն գործընկերներից, որոնք զանգահարել են, տեղեկությունը ստուգել են և հետո են միայն հրապարակել այն»,- այս մասին ֆեսբուքյան իր թջում գրել է Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լեւոն Սարդարյանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ձերբակալվել է Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։ Հղում տալով «Հրապարակին»։
Նմանատիպ հոդվածներ
Ահաբեկիչներ, պատանդներ, թե՞ սակարկության առարկա. BBC-ի հոդվածը՝ հայ ռազմագերիների մասին
Բաքվում անազատության մեջ են մնում տասնյակ հայ ռազմագերիներ՝ պատերազմի և Լեռնային Ղարաբաղում երկու երկրների միջև վերջին բ...
Շուրջ 2 ամիս փակ են լինելու Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մարտի 1-ից սկսվում են Երևանի համայնքային ծրագրերով նախատեսված մայրաքաղաքի Թամա...
Առաջիկա օրերի եղանակը՝ ՀՀ տարածքում
Հանրապետության տարածքում` Մարտի 13-ի երեկոյան ժամերին, 14-15-ը` օրվա ընթացքում, առանձին շրջաններում սպասվում են տեղ...
Ադրբեջանի ՊՆ-ը հերթական կեղծ հաղորդագրությունն է տարածել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մարտի 11-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ադրբեջանական տեսադիտարկման...