Թուրքիայում դաբաղով հիվանդանալու դեպք է գրանցվել. ձեռնարկությունները կարանտինի մեջ են
Թուրքիայում դաբաղով հիվանդանալու դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան:
Նշվում է, որ դաշտային աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է դաբաղի SAT-2 տեսակով վարակվելու առաջին դեպքը։ Ներկա պահին վարակման գոտում գտնվող 8 ձեռնարկություն կարանտինի մեջ է։ Մարտի 8-ին իրավիճակի մասին տեղեկացվել է կենդանիների առողջության պահպանման համաշխարհային կազմակերպությունը:
Հաղորդվում է, որ դաբաղի այս տեսակը նախկինում Թուրքիայում չի հանդիպել, միևնույն ժամանակ իշխանությունները վստահեցնում են, որ իրենք ունեն անհրաժեշտ պատվաստանյութը։
Նախարարությունից նշել են, որ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել հիվանդության տարածումը կանխարգելելու համար։ Բացի դրանից, ուսումնասիրություններ են իրականացվում բոլոր խոշոր անասունների պատվաստման վերաբերյալ։