ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պայթյունը ավերել է բնակելի շենքի երկու հարկ․ կան տուժածներ․ ՌԴ
Պայթյունը տեղի է ունեցել Չիտայի բնակելի շենքում, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։
«Չիտայի՝ Անտիպիխա գյուղի, Բորովայա փողոցում պայթյուն է եղել հինգ հարկանի բնակելի շենքում, ավերվել են չորրորդ և հինգերորդ հարկերը»,- հայտնել են ԱԻՆ-ից։
Արտակարգ պայթունի մասին տեղեկությունը հաստատել են նաև ՆԳՆ տարածքային վարչությունում՝ հավելելով, որ տեղի է ունեցել կենցաղային գազի պայթյուն։ Գերատեսչությունը հայտնել է նաև տուժածների մասին։
Արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել են, որ վնասվել է առնվազն հինգ բնակարան։
Լրատվականի տեղեկությամբ փլատակների տակից երկու երեխա են դուրս բերել և շուն։ Այժմ փրկարարները փնտրում են փլատակների տակ գտնվող կնոջը։
Ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ հաջողվել է փրկել 8 մարդու։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։
Գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, փրկվել է 11 մարդ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման դեպքից
Շրջանառվել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման տեսանկարահանման նոր կադրեր: Դրանցում ցուցադրվում է, թե ինչպես...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ Բաքվի ահաբեկչությունից
Բաքվի Ախմեդլի գյուղի սուպերմարկետներից մեկում զինված հարձակում է իրականացվել։ Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ, ներգրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդատար ավտոբուսը բախվել է բեռնատարին․ կան զոհեր․ ՌԴ
Բրյանսկի շրջանի մայրուղու վրա Բրյանսկ-Ժուկովկա ավտոճանապարհին մարդատար ավտոբուսը բախվել է բեռնատարին, հայտնում է ՏԱՍՍ-ը։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկները ֆիքսել են Չիտայի բնակելի շենքում գազի պայթյունի պահը
Տեսախցիկները ֆիքսել են Չիտայի բնակելի շենքում կենցաղային գազի պայթյունի պահը։ Կադրերը հրապարակել է շրջանային կառավարությ...