
Հնարավոր երկրաշարժի վտանգի պատճառով Ստամբուլում ծրագրում են վերաբնակեցնել շուրջ 1,5 միլիոն բնակելի շենք

Ստամբուլի իշխանությունները 17 միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլում ծրագրում են հինգ տարվա ընթացքում վերաբնակեցնել շուրջ 1,5 միլիոն բնակելի շենք ՝ 7 մագնիտուդից բարձր հնարավոր երկրաշարժի հետևանքով դրանց փլուզման վտանգի պատճառով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի բնապահպանության և քաղաքաշինության նախարարը Մուրադ Քուրումը:
«Թուրքիայի տարածքի ավելի քան 70%-ը գտնվում է սեյսմիկ վտանգավոր գոտիներում։ Այդ տարածքներից մեկը Ստամբուլն է, որտեղ նախատեսվում է հինգ տարվա ընթացքում վերաբնակեցնել 1,5 մլն բնակելի շենք։ 500 հազար նոր տուն կկառուցվի քաղաքի եվրոպական և ասիական հատվածներում, նույնքան էլ կկառուցվի նախկին շենքերի տեղում»,- հինգշաբթի օրը նախարարի խոսքերն է մեջբերում CNN Türk-ը։
Քուրումի խոսքով՝ վերաբնակեցման պլանը, որը նախապատրաստվում է արդեն չորս տարի, հաշվի է առնում տրանսպորտային լոգիստիկայի առկա կառուցվածքը։ Ծրագրի մանրամասները մոտ օրերս կհայտարարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ասել է նախարարը։