
Հայաստանը դասվել է «մասամբ ազատ» երկրների շարքում

Հայաստանը դասվել է «մասամբ ազատ» երկրների շարքում՝ 100 հնարավորից ստանալով 54 միավոր: Նախորդ տարվա զեկույցում ևս Հայաստանը «մասամբ ազատ» երկրների շարքում էր 55 միավորով։ Այս մասին հայտնում է, որ Freedom House միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը` հրապարակելով 2023 թվականի «Ազատությունն աշխարհում» 2023 թ. զեկույցը:
2023 թ. զեկույցում Ադրբեջանը դասվել է «ոչ ազատ» երկրների շարքում՝ 100 հնարավորից ստանալով ընդամենը 9 միավոր: Վրաստանը «մասամբ ազատ» երկրների ցանկում է՝ 58 միավորով: Թուրքիան ևս դասվել է ոչ ազատ երկրների շարքում՝ 32 միավորով:
Զեկույցում անդրադարձ է կատարվել Հայաստանի անվտանգային իրավիճակին:
«2022 թ. սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք։ Պաշտոնական զեկույցները պարունակել են հավաստի ապացույցներ, որ ադրբեջանական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարել»,- նշված է փաստաթղթում:
Նշվել է նաև, որ Ուկրաինայում պատերազմը խաթարել է Ռուսաստանի կառավարելու կարողությունը, ինչը հանգեցրել է նրան, որ ադրբեջանական ռեժիմն ուժեղացրել է իր ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ՝ չնայած Ռուսատանի կողմից անվտանգության երաշխիքներին։
Ադրբեջանի զինված ուժերը գրավել է Հայաստանից տարածքներ սահմանի երկայնքով՝ մեծացնելով լայնամասշտաբ պատերազմի վտանգը։