Վրացական ընդդիմությունը նոր բողոքի ակցիայի կոչ է արել

Վրացական ընդդիմությունը չորեքշաբթի կեսօրին Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց նոր բողոքի ակցիա է հայտարարում։ 

 

«Այսօր խաղաղ ցույցի դեմ անհամաչափ ուժ է կիրառվել հատուկ նշանակության ուժերի և ոստիկանության կողմից։ Ցույցի բազմաթիվ մասնակիցներ բերման են ենթարկվել, որոնց թվում է նաև ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն։ Մի քանի ժամից ավելի շատ մարդիկ  հանրահավաքի համար կհավաքվեն խորհրդարանի դիմացի հրապարակում, քան երեկ»,- լրագրողներին ասել է ընդդիմադիր «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն։ 

 

Նա կարծում է, որ «համաշխարհային հանրությունը միանշանակ կդատապարտի Վրաստանի ներկայիս իշխանություններին՝ խաղաղ ակցիան ցրելու համար»։ 

 

Գիշերը ընդդիմության և ոստիկանության առճակատումը շարունակվել է. «Խորհրդարանի շենքի դիմաց հրապարակն ամբողջությամբ վերահսկվում է ոստիկանության և հատուկ նշանակության ջոկատների կողմից: Ռուսթավելի պողոտայում մի քանի տասնյակ ընդդիմադիրներ են՝ ոստիկանական շղթայի մոտ: Ժամանակ առ ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարներին, ովքեր մոտենում են նրանց»,- հայտնել է Interfax.ru-ի թղթակիցը: 

 

Երեքշաբթի՝ խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի առաջին ընթերցումից հետո, ընդդիմության առաջնորդները կոչ արեցին իրենց կողմնակիցներին հավաքվել, որի ընթացքում մի քանի բախումներ եղան ոստիկանության հետ։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցություն է հայտնել ցուցարարներին և խոստացել վետո դնել օրենքի վրա։

Քաղաքականություն