
Ինչ իրավիճակ է այս պահին Վրաստանում

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բուռն գիշերից հետո այժմ հանգիստ է։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ այժմ Ռուսթավելի պողոտայում ցուցարարներ չկան, միայն ոստիկաններն են: Բայց նոր ակցիան արդեն հայտարարված է ժամը 15:00-ին։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Թբիլիսիի կենտրոնում զանգվածային բողոքի ցույցեր են՝ Խորհրդարանի կողմից հաստատված օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ։
Իրավիճակը սրվել է երեկ՝ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո։ Արեւմուտքն ու ընդդիմությունը պնդում են, որ այն խոչընդոտում է Վրաստանի եվրաինտեգրմանը։
Հիշեցնենք, որ ընդդիմության առաջնորդները կոչ արեցին իրենց կողմնակիցներին հավաքվել, որի ընթացքում մի շարք բախումներ եղան ոստիկանության հետ։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցություն է հայտնել ցուցարարներին և խոստացել վետո դնել օրենքի վրա։