Ուստ-Իլիմսկի Հաչիկոն. ՌԴ-ում շունը 2 շաբաթ շարունակ սպասել է իրեն մայթեզրին թողած տիրոջը

ՌԴ-ում տերը շանը թողել է հենց մայթեզրին և հեռացել: Կենդանին պարտաճանաչ կերպով 2 շաբաթ շարունակ սպասել է տիրոջը, ճանապարհային նշանի մոտ, որը գտնվում է Իրկուտսկի մարզի Ուստ-Իլիմսկ քաղաքից 30 կմ հեռավորության վրա։ Տեսնելով որոշ մեքենաներ, որոնք ամենայն հավանականությամբ նման են եղել տիրոջ մեքենային, նա շտապել է դրանց մոտ, ինչի պատճառով ընկել է անիվների տակ։ Բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չի ստացել։ Այս մասին գրում է Комсомольская правда-ն: 

 

Նշվում է, որ այն բանից հետո, երբ հավատարիմ կենդանու մասին սկսեցին գրել պարբերականները, բնակիչները նրան անմիջապես անվանեցին Ուստ-Իլիմսկի Հաչիկո։ Իսկ տեղացի կամավորները նրան փրկել են։ Այժմ Հաչիկոն վերականգնողական փուլ է անցնում։

Քաղաքականություն