«Խնդրում եմ, որ չնսեմացնեք իմ ձիու արժեքը». Կադիրովն ասել է ձիու իրական գինը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն արձագանքել է Չեխիայում իր Զազու անունով մաքրացեղ ձիու անհետացման մասին լուրերին։ Չեչնիայի ղեկավարը թելեգրամյան իր ալիքում մասնավորապես գրել է.
«Դեռևս 2014 թվականին իմ Զազուն դարձավ իմ, իմ ընտանիքի և թիմի դեմ պատժամիջոցների առաջին զոհը: Մաքրացեղ նժույգը իր վրա վերցրեց դեմոկրատական Արևմուտքի այս առաջին նողկալի հարվածը: Մտածեք միայն՝ պատժամիջոցների ցանկում ձի ավելացնել...
Այսօր պարզվում է, որ Զազուին գողացել են անհայտ անձինք. Ինչպե՞ս դա հնարավոր դարձավ: Արդյո՞ք նրան պահում էին ինչ-որ հեռավոր ֆերմայում, որպեսզի կարողանան այդքան հեշտությամբ վերցնել նրան: Որտե՞ղ է անվտանգությունը: Մեր հանրապետությունում կարելի է գիշերը մեքենան բաց թողնել, իսկ այս դեպքում ինչ-որ մեկը տանում է ձին, և իրավապահներն այդ մասին իմանում են միայն մի քանի օր հետո։
Եվ, ի դեպ, խնդրում եմ, որ չնսեմացնեք իմ ձիու արժեքը։ Լրատվամիջոցները, հայտարարել են դրա արժեքը 18000 դոլար։ Մաքրացեղ Զազուն արժե առնվազն 10 միլիոն դոլար, հիմա, իմանալով դրա իրական գինը, ինչ-որ մեկը լավ կշփի ձեռքերը:
Հիմնականում ես պատահականությանը չեմ հավատում։ Ամոթ է, որ գեղեցիկ ու ազնվացեղ կենդանի է տառապում։ Ես անհանգստանում եմ, որ Զազուն կարող է սխալ ձեռքերում լինել»,-գրել է Կադիրովը:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն քիչ առաջ հայտնեց, որ զինվորի դի է հայտնաբերվել. նոր մանրամասներ
Քիչ առաջ ՊՆ-ն հայտնեց, որ մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը, սակայն այ...
Պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի արգելք կսահմանվի. մանրամասներ
Պոլիէթիլենային պարկերի, տոպրակների, ինչպես նաև պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի օգտագործման արգելք կսա...
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարա...
«Մեզ սովորեցրել են, որ երջանկությունը անառակների բանն է». Աննա Հակոբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հրապարակել է իր ելույթը «Հնարավորություններ եւ խոչընդոտներ. Կանանց տեղն ու դերը Հայ...