
Կյանքից հեռացել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Դավթյանը

Մահացել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտակ Դավթյանը․ այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը: «Հանգչիր խաղաղությամբ, հարգելի ընկեր»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Զաքարյանը:
Արտակ Դավթյանը ծնվել է 1966 թվականին, Քաջարան քաղաքում: 2007 թվականին համամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ ՀՀ-ի ընտրացուցակով: ՀՀԿ համամասնական ցուցակով Դավթյանը ևս մեկ անգամ պատգամավոր ընտրվել 2012 թվականին: 2017 թվականի մայիսի 8-ին Արտակ Դավթյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ: 2018 թվականի մայիսի 8-ին Արտակ Դավթյանը սեփական դիմումի համաձայն ազատվել էր պաշտպանության փոխնախարարի պաշտոնից: