Հասարակություն

Հայաստանը՝ Մարսի հետազոտությունների կենտրոն․ տիեզերագնացները վարժանքներ կանցկացնեն հայկական լեռներում

Հայաստանը՝ Մարսի հետազոտությունների կենտրոն․ տիեզերագնացները վարժանքներ կանցկացնեն հայկական լեռներում

Մեկ ամսով Հայաստանը կդառնա Մարսի հետազոտությունների կենտրոն։ Տիեզերագնացներն ակնկալում են, որ ավելի քան 250 միջազգային հետազոտողներ գիտական աջակցություն կցուցաբերեն առաքելությանը: Այս մասին հաղորդում է ավստրիական գիտական Futurezone.at կայքը։

 

Նշվում է, որ Հայաստանը կդառնա Մարս մոլորակի հետազոտությունների սիմուլյացիայի վայրը։ 

 

«Սա մեր 14-րդ մոդելավորումն է»,- չորեքշաբթի Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում ասել է Ֆորումի տնօրեն Գերնոտ Գրյոմերը։

 

Հայաստանում մարզումները տեղի կունենան բարձրադիր ժայռոտ վայրերում, որոնք նման են Մարսի ռելիեֆին։

 

«Հայաստանը Կարմիր մոլորակի երկրաբանական երկվորյակն է»,- ասում է Գրյոմերը:
 

Առաքելության անձնակազմն արդեն որոշված է։ Հայաստան կժամանեն տիեզերագնացներ Ավստրիայից, Գերմանիայից, Իսրայելից, Իտալիայից և Մեծ Բրիտանիայից` 2 կին և 4 տղամարդ։

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250