Թուրքիան վրդովված է ԱՄՆ պետդեպի զեկույցից
Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Թուրքիայի վերաբերյալ «ահաբեկչության» հետ կապված ԱՄՆ պետքարտուղարության (պետդեպ) 2021 թվականի զեկույցը:
Ըստ Ermenihaber-ի ՝ զեկույցին արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը։ Նա կոչ է արել Միացյալ Նահանգներին համերաշխություն ցուցաբերել Թուրքիային՝ «ահաբեկչության դեմ պայքարում» և տարբերություն չդնել այս կամ այն կառույցների միջև, որոնք ըստ թուրքական կողմի սպառնալիք են Թուրքիայի ազգային անվտանգության համար:
«Թուրքիան շարունակում է պայքարել ահաբեկչական կազմակերպությունների դեմ, այդ թվում՝ PKK/PYD/YPG, DHKP-C, FETÖ և ԻՊ-ի գրոհայինների դեմ։ Անկարայի բոլոր գործողություններն այս ուղղությամբ օրենքի տառին համապատասխան են»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ զեկույցում «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (հիմնականում քրդերից ու արաբներից բաղկացած զորաջոկատ – խմբ.) հիշատակվում են, որպես կարևոր գործընկերներ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող Սիրիայի քրդական ուժերին չի համարում ահաբեկիչներ, ինչը դժգոհություն է առաջացնում թուրքական կողմի մոտ:
Չնայած ԱՄՆ-ն ահաբեկչական է որակել Թուրքիայում ու Իրաքի հյուսիսում գործող «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK), այնուամենայնիվ, Վաշինգտոնը Սիրիայի քրդական ուժերին (YPG, SDF) չի համարում ահաբեկչական: Թուրքական կողմն էլ իր հերթին համարում է, որ YPG-ն ու SDF-ն միևնույն կառույցներն են:
Նմանատիպ հոդվածներ
«Ուկրաինայում տեղի ունեցողի պատճառով մեզ մոտ ծավալվում է շատ վտանգավոր ճգնաժամ». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, որտեղ հանդիպում է ունեցել քաղա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը տիկնոջ ու դստեր հետ ժամանել է Բեռլին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝...
Հայտնի է` ինչ հարցեր են քննարկվել ադրբեջանական կողմի հետ հանդիպման ժամանակ
Ի կատարումն Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի 2023 թվականի փետրվարի 28-ի նիստում կայացված որոշման՝ ստեղծվել է...
Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ մեկնել է Գերմանիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մարտի 2-3-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանր...