ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ճաքած պատուհան, խաբեություն. Flyone Armenia-ն` տիկտոկերի հայտարարությունների մասին
Hasmik Edyan անունով գրանցված հայ տիկտոկերը տեսանյութ է հրապարակել իր` Flyone Armenia ավիաընկերության օդանավով նախկինում ունեցած թռիչքներից մեկից և ցուցադրել ինքնաթիռի, ինչպես տեսանյութում է նշում, ճաքած պատուհանը: Տիկտոկերը նաև բողոքել է` նստատեղերը շարժական չեն, թռիչքի ընթացքում անվճար ջուր չեն տալիս:
Նա ջուրը գնել է: Կես լիտր ջրի համար տիկտոկերից վերցրել են 1000 դրամ, որից հետո միայն տիկտոկերը տեսել է, որ մենյուում ջրի արժեքը 500 դրամ է։ Կինը բողոքել է, որից հետո իրեն ևս մեկ շիշ ջուր են մոտեցրել:
«Անհեթեթություն է: Կոտրված, ճաքած պատուհան գոյություն ունենալ պարզապես չի կարող, քանի որ այդ պարագայում օդանավը օդ չի կարող բարձրանալ»,- Аuroranews.am-ի հետ զրույցում ասաց Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը` նշելով, որ բոլոր օդանավերը համապատասխանում են ԵՄ ստանդարտներին:
Հարցին` ինչու է ջուրը վաճառվում, պատասխանեց. «Բոլոր բյուջետային ավիաընկերություններում էլ՝ լոուքոսթերներում, ջուրը վաճառվում է: Բյուջետային ավիաընկերության տրամաբանությունը հենց դրանում է կայանում. բոլորին մատուցել հասանելի ծառայություն և թողնել, որ ուղևորն ինքը որոշի, թե թռիչքի ընթացքում իրեն հավելյալ ինչ ծավալի ծառայություններից է ուզում օգտվել»,- ասաց Անանյանը: Նա նաև անլուրջ համարեց և կտարականապես բացառեց խաբեության մասին պնդումը:
Անդրադառնալով թռիչքային անվտանգության հարցերին` ավիաընկերության պատասխանատուն ասաց, որ դրանք բարձր մակարդակի վրա են:
«Ոչ միայն ավիաընկերությունն է հետևում այդ նորմերի պահպանմանը, այլ այն բոլոր օդանավակայանները, որտեղ ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում, ինչպես նաև ավիացիոն իշխանությունները: Այսպիսով, արված հայտարարությունները անհիմն են: Մեզ համար անհասկանալի և անընդունելի է բացահայտ ապատեղեկատվության տարածումը ավիաընկերության վերաբերյալ»,- ամփոփելով ասաց Անանյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որտե՞ղ էր թշնամին դարանակալել հայ ոստիկաններին. «Հետք»
«Հետքը» տեղորոշել է այն վայրը, որտեղ մարտի 5-ին ադրբեջանցի դիվերսանտները սպանել են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մարտի 1-ը» բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն. Փաշինյան
«Մարտի 1-ը» բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն, այսօր հայտարարել է վարաչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Մարտի 1-ի»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք ունենք 3 հիմնական խնդիր». Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը մանրամասնում է
Արդեն 10 օրից ավելի է՝ Եվրամիության առաքելության դիտորդները Հայաստանում են՝ շարունակելով մնալ Ռուսաստան-Ադրբեջան ամենաքն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ` Արցախում. ցուցարարները փակել են ռուս խաղաղապահների ավտոմեքենաների ճանապարհը
Արցախում կրքերը չեն հանդարտվում: Ցուցարարները փակել են ռուս խաղաղապահների ավտոմեքենաների ճանապարհը Մանրամասները` տեսանյո...