Հայաստանը, Թուրքիան, Ուզբեկստանը և Չինաստանը պատժամիջոցներով արգելված ապրանքներ են ուղարկել Ռուսաստան
ԱՄՆ-ի արդարադատության, առևտրի և ֆինանսների նախարարությունները համատեղ հայտարարություն են արել այն մասին, որ մի քանի երկրների տարածքով Ռուսաստան են արտահանվում պատժամիջոցներով արգելված ապրանքներ։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ «Թուրքիան, Հայաստանը, Ուզբեկստանը և Չինաստանն օգտագործվել են Ռուսաստան կամ Բելառուս արգելված ապրանքներ ուղարկելու համար»: Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber-ից:
ԱՄՆ-ի կառավարությունը ընկերություններին կոչ է արել զգույշ լինել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման հարցում՝ հավելելով, որ հակառակ դեպքում մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։
Ըստ Վաշինգտոնի՝ պատժամիջոցները շրջանցելու համար օգտագործվել են ձևական ընկերություններ, կեղծանուններ, բեռնափոխադրումների վերաբերյալ ոչ հստակ տվյալներ և այլն:
Նշենք, որ Ուկրաինայի պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանումից հետո Թուրքիայի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունն աննախադեպ աճ է գրանցել:
2022 թվականին Ռուսաստանի արտահանումը Թուրքիա աճել է ավելի քան 100 տոկոսով, իսկ Թուրքիայի արտահանումը Ռուսաստան՝ ավելի քան 60 տոկոսով։
Ռուսաստանը, առաջ անցնելով Չինաստանից, դարձել է Թուրքիայի խոշորագույն մատակարարը՝ 58.8 միլիարդ դոլար ցուցանիշով։
Նմանատիպ հոդվածներ
«Ուկրաինայում տեղի ունեցողի պատճառով մեզ մոտ ծավալվում է շատ վտանգավոր ճգնաժամ». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, որտեղ հանդիպում է ունեցել քաղա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը տիկնոջ ու դստեր հետ ժամանել է Բեռլին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝...
Հայտնի է` ինչ հարցեր են քննարկվել ադրբեջանական կողմի հետ հանդիպման ժամանակ
Ի կատարումն Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի 2023 թվականի փետրվարի 28-ի նիստում կայացված որոշման՝ ստեղծվել է...
Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ մեկնել է Գերմանիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մարտի 2-3-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանր...