ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայից աջակցվող «Համզա»-ի մարտիկները թալանել են մարդասիրական օգնությունը Սիրիայում

Թուրքիայի կողմից աջակցվող  «Համզա» դիվիզիայի մարտիկները հարձակվել են շարասյան վրա և թալանել այն մարդասիրական օգնությունը, որն ուղարկվել էր երկրաշարժից տուժածներին դեպի Սիրիա: Դեպքը տեղի է ունեցել Սիրիայի Բզաա քաղաքում: 

 

Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակի տեղափոխումը՝ ավելի քան 32 տոննա քաշով: Ավելի վաղ ԱԻՆ-ի միջոցով Սիրիա էր ուղարկվել ավելի քան 55 տոննա մարդասիրական օգնություն:

 

Քաղաքականություն