ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս դիվանագետներին արթնացրել են պայթյունների և ազդանշանների ձայներով. Վարշավա
Վարշավայում ակտիվիստները առավոտյան ժամը 6-ին արթնացրել են ռուս դիվանագետներին պայթյունների և ազդանշանների ձայներով։ Տեսանյութում երևում է, որ նրանք ունեն ձեռքներում մեծ պաստառ` «Ռուսաստանը ակաբեկիչ պետություն է» մակագրությամբ:
Հիշեցնենք, որ այսօր լրացավ ռուս-ուկրաինական պատերազմի 1 տարին: 2022 թվականի փետրվարի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու մասին։ Երկու օր անց՝ փետրվարի 24-ին, Ռուսաստանի Դաշնությունը ռազմական միջամտություն սկսեց Ուկրաինայում։ Վ.Պուտինն այն պաշտոնապես անվանել է «հատուկ ռազմական գործողություն»։