ՏԵՍԱՆՅՈՒԹ. 303 հազար 460 տուփ տարբեր տեսակի ծխախոտը թաքցրել են խաղողի արկղերում

Ապրանքների տեսազննումից պարզվել է, որ մի մասի վրա առկա են ակցիզային դրոշմանիշներին նմանվող այլ պիտակներ, որոնք չեն համապատասխանում ՊԵԿ-ի կողմից տրամադրող ակցիզային դրոշմանիշներին։

Պետական եկամուտների կոմիտեն կանխել է Բագրատաշենի մաքսակետով ՌԴ անօրինական ճանապարհով ծխախոտի խմբաքանակի արտահանումը։

 

Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը` նշելով, որ 303 հազար 460 տուփ տարբեր տեսակի ծխախոտը թաքցված է եղել խաղողի արկղերում։

 

Տեսազննման և ռենտգեն զննման ժամանակ խաղողի արկղերում որևէ խնդիր չի հայտնաբերվել, ծխախոտները հայտնաբերվել են խորը զննման անգարում։

 

«Պարզվել է, որ արկղերի գերակշիռ մասը, որոնցով տեղափոխվել են ապրանքները, հատուկ հարմարեցված են` ունեն երկու հատակ, ինչը ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոց է»,–նշված է հաղորդագրության մեջ:

 

Ապրանքների տեսազննումից պարզվել է, որ մի մասի վրա առկա են ակցիզային դրոշմանիշներին նմանվող այլ պիտակներ, որոնք չեն համապատասխանում ՊԵԿ-ի կողմից տրամադրող ակցիզային դրոշմանիշներին, իսկ մնացած մասի վրա ընդհանրապես ակցիզային դրոշմանիշներ առկա չեն:

 

Արարքն իր մեջ պարունակում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313 հոդվածի հատկանիշներ: «Մաքսային կարգավորման մասին» տվյալ հոդվածը սահմանում է՝ ՀՀ պետական սահմանով մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով` գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով:

 

Դեպքի առնչությամբ նյութերն ուղարկվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն` հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

Քաղաքականություն