ՏԵՍԱՆՅՈՒԹ. 16 ամսական երեխան կշռում է ութ տարեկան երեխայի չափ. Ինդոնեզիա
Ինդոնեզիայում բնակվող 16 ամսական երեխան կրում է իր հոր շապիկները, նա կշռում է ութ տարեկան երեխայի չափ:
Daily Mail-ը հաղորդում է, որ Մուհամադ Կենզի Ալֆարոն, որը ծնվել է 4,5 կգ քաշով, հիմա կշռում է ավելի քան 27 կգ, այն պարագայում, երբ միջինում երեխաներն այս տարիքում կշռում են 9-10 կգ:
Մայրը պատմել է, որ երեխան ինքնուրույն չի կարողանում շարժվել: Ներկայում նա մշտական բժշկական հսկողության կարիք ունի: Ինդոնեզիայի առողջապահության նախարար Բուդի Գունադի Սադիկինն ասել է, որ համապատասխան մասնագետները վերահսկում են Քենզիին: