Նման միտք կա․ Բորիս Ջոնսոնը հավակնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնելու մասին։ Նա ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ իրեն տեսնում է որպես այս «լավ, կարեւոր» պաշտոնի թեկնածու։

 

Հիշեցնենք, որ Յենս Ստոլտենբերգը վերջերս հաստատել էր, որ 2023 թվականի սեպտեմբերին լքում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Քաղաքական գործիչն ասել էր, որ չի պատրաստվում երկարաձգել իր լիազորությունները և վստահություն էր հայտնել, որ իրեն լավ փոխարինող կգտնվի։

 

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցներն Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի պաշտոնանկ արված ղեկավարին տարբեր պաշտոններ էին կանխատեսում։

 

Այժմ ինքը՝ նախկին վարչապետը, հաստատել է, որ հավակնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին։

 

«Լավ միտք. Պետք է հայտարարեմ, որ նման միտք կա։ ..> Ես ինձ համարում եմ թեկնածու. Սա շատ լավ պաշտոն է, կարևոր։ Այժմ ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է, քան երբևէ»,- ասել է քաղաքական գործիչը։