Փաշինյանը ՔՊ կենտրոնական գրասենյակում շտապ հավաք է հրավիրել. ԶԼՄ

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ կենտրոնական գրասենյակում շտապ հավաք է հրավիրել թիմակիցների հետ։ Այս մասին գրել է MediaHub-ը:

Ըստ մեր աղբյուրի՝ հավաքը լինելու է երեկոյան։

 

Նշենք, որ մեր աղբյուրի հաղորդմամբ՝ քննարկվելու է ոչ միայն մյունխենյան հանդիպումը Ալիևի հետ, այլ  նաև Արցախում սպասվող զարգացումները:

Ըստ մեր տեղեկությունների, Փաշինյանը թիմակիցների հետ քննարկելու է Ալիևի հետ մյունխենյան հանդիպման մանրամասները: Թերևս, ներկայացնելու է նոր ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև քննարկվելու են Արցախում սպասվող կադրային փոփոխությունները:Auroranews.am-ը կապ հաստատեց ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ խմբակցությունում հավաք չունեն նախատեսված: 

 

«Ես չեմ կարող հերքել կամ հաստատել: Ես միայն կարող եմ ասել, որ խմբակցության հետ հավաք չկա, եթե լիներ` ես տեղյակ կլինեի:

 

Կարող է պատահի վարչապետը որպես կուսակցության վարչության նախագահ ինչ որ քննարկում հրավիրած լինի կուսակցական մեր ընկերների հետ, ինչ որ ֆորմատով: Ես կարող եմ հստակ ասել, որ խմբակցության հետ հանդիպում չկա»,- ասաց Աղազարյանը:

Քաղաքականություն

Պատահարներ