Տնտեսություն

Հայտնի է` որքան է արժեցել ռուս-ուկրաինական պատերազմը համաշխարհային տնտեսության վրա

Unknown 286 դիտում
Հայտնի է` որքան է արժեցել ռուս-ուկրաինական պատերազմը համաշխարհային տնտեսության վրա

 Միայն 2022 թվականին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը համաշխարհային տնտեսությանն արժեցել է ավելի քան 1,6 տրիլիոն դոլար։ Փետրվարի 21-ին նման տվյալներ է ներկայացրել Rheinische Post պարբերականը՝ վկայակոչելով  Գերմանական տնտեսության ինստիտուտի (IW) զեկույցը։ Այս տարի համաշխարհային տնտեսության կորուստները կարող են ավելանալ եւս 1 տրլն դոլարով: 

Պատերազմը հանգեցրել է մատակարարման շղթաների խախտումների ամբողջ աշխարհում եւ էներգակիրների գների կտրուկ աճի, ասվում է զեկույցում։ Բացի այդ, ինֆլյացիայի աճը նվազեցրել է սպառողների գնողունակությունը։  

IW-ի փորձագետները հաշվարկների հիմք են ընդունել Արժույթի միջազգային հիմնադրամի աշնանային կանխատեսումները։ Միեւնույն ժամանակ, 2023-ին բացարձակ կորուստները կարող են ցածր լինել նախորդ տարվա ցուցանիշներից։ Ակնկալվում է, որ համաշխարհային ապրանքային եւ էներգետիկ շուկաներում լարվածությունը կնվազի:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250